Վանաձորում հարբած տղամարդիկ ծեծի են ենթարկել ՃՈ աշխատակիցներին ու դիմել փախուստի. այս մասին հայտնում է pastinfo.am-ը։
Դեպքը տեղի է ունեցել Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու սկզբնամասում, որտեղ ՃՈ 5 աշխատակիցներ իրականացնելիս են եղել իրենց ամենօրյա ծառայությունը:
Ժամը 02:30-ի սահմաններում, նրանց մոտ կայանել է «Մերսեդես- բենց» մակնիշի մի ավտոմեքենա, որից իջել են 5 հարբած տղամարդ ու սկսել վիճաբանել ոստիկանների հետ: Վեճն ավարտվել է ծեծով, որի արդյունքում ոստիկաններից մեկը վնասվածքներ է ստացել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։