Պեսկովը պարզաբանել է՝ երբ հանրության առջև կհայտնվի Պուտինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հերքելով Պուտինի հիվանդության մասին տեղեկությունները, հայտարարել է, որ ՌԴ առաջնորդը հաջորդ շաբաթ կայցելի Ղազախստան:

«Երբեմն նա ավելի բաց է, երբեմն` պակաս բաց: Սակայն սա չի նշանակում, որ նա դադարում է աշխատասեր լինելու ավանդույթը: Այնպես որ, սա ավանդույթի շարունակությունն է և նրա աշխատանքային գրաֆիկը չափազանց ծանր է»,- մեջբերում է Պեսկովին ՌԲԿ-Ուկրաինան:

Նրա խոսքերով՝ Պուտինը պատրաստվում է մի շարք հանդիպումներ անցկացնել մարտի 13-ին, ինչպես նաև` «որոշ միջազգային շփումներ հաջորդ շաբաթվա ընթացքում և հաջորդ շաբաթվա կեսերին` չափազանց կարևոր հանդիպումներ կառավարության հետ:

Համաձայն Պեսկովի՝ սպասվում է նաև Պուտինի այցը Ղազախստան:




Լրահոս