![](https://armlur.am/wp-content/uploads/2015/03/1411049123_rafael-varan.jpg)
Մադրիդի «Ռեալ»-ի և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ռաֆայել Վարանն ամռանը կարող է «Չելսի» տեղափոխվել:
Անգլիական լրատվամիջոցները հայտնում են, որ լոնդոնցիները պատրաստ են 30 մլն ֆունտ վճարել 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: Նշվում է, որ «արիստոկրատների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անձամբ է շահագրգռված Վարանի տեղափոխության հարցում: