Իրաքում ավերել են Սադամ Հուսեյնի գերեզմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրաքի Տիկրիտ քաղաքում «Իսլամական պետության» զինյալների հետ բախումների հետևանքով ավերվել է Սադամ Հուսեյնի գերեզմանը: Այս մասին հայտնում է Associated press-ը:

Նշվում է, որ գերեզմանից միայն հիմնաքարերն են մնացել: Բացի այդ` Սադամ Հուսեյնի պատկերով պաստառների փոխարեն շիական աշխարհազորի դրոշներն ու նրանց առաջնորդների լուսանկարներն են կախված:

Մարտի 11-ին իրաքցի զինվորականներն ու շիա ոստիկանները մտել են Տիկրիտ, որը գրաված են եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները:




Լրահոս