Աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը հայտարարել է, որ Մեննի Պակյաոյի հետ մենամարտում Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը բաց կթողնի ամենաշատ հարվածներն իր կարիերայի ընթացքում:
«Մեյվեզերին պետք է անընդհատ ճնշել: Պետք է միշտ լինել նրա դիմաց, բայց նաև մշտապես փոխել ուղղությունն ու անկյունները: Մեննին կդիմի խորամանկությունների, ինչն էլ կբացի նրան: Բացի այդ` Մեյվեզերին երբեք լրջորեն չեն ստուգել:
Ինչ էլ որ լինի, վստահ եմ, որ Ֆլոյդն ավելի շատ հարվածներ կընդունի այս մարտում, քան երբևէ»,-ասել է լեգենդար մարզիկը: