Կումանը կցանկանար գլխավորել «Բարսելոնա»-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սաութհեմփթոն»-ի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կրկին հայտարարել է, որ կցանկանար ապագայում գլխավորել «Բարսելոնա»-ն: Ժամանակին նա հանդես է եկել կատալոնական ակումբի կազմում` հաջողությունների հասնելով իսպանական գրանդում:

«Բոլորը գիտեն, թե ինչ է ինձ կապում «Բարսելոնա»-ի հետ: Եթե ապագայում այդ թիմը գլխավորելու հնարավորություն ունենամ, ուրախ կլինեմ:

Ինչ վերաբերում է «Ռեալ»-ի դեմ խաղին, ապա «Բարսելոնա»-ն այժմ իր լավագույն մարզավիճակում է, իսկ «արքայական ակումբ»-ին հաղթանակները դժվարությամբ են տրվում», – նշել է նա:




Լրահոս