«Համբերությունը կյանք է»:
ՕԵԿ ղեկավարը լավ է յուրացրել պապերից եկած հնագույն իմաստությունը: Նա լավ գիտի, որ շտապելը երբեմն կարող է արժեւորվել կյանքի չափ թանկ պաշտոնով: «Օրինաց երկիր»-ը վերակենդանացնելու գործում նա չի շտապում, չի շտապում եւ չի առաջադրվելու նաեւ առաջիկա նախագահական ընտրություններում: Համբերում է: Ճիշտ է, միշտ չէ, որ սպասելու ունակությունը կարող է բոլոր սպասելիքներն արդարացնել, բայց Ա. Բաղդասարյանի դեպքում, եթե նույնիսկ նա շտապի էլ, միեւնույն է, ավելիին չի կարող հասնել: Այնպես որ, Վահանիչի պարագայում ճիշտը պապերից ստացած խորհուրդը լսելն ու առայժմ եղածով բավարարվելն է: