ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Աղջիկս մյուս տարի ավարտում է դպրոցը եւ պետք է բուհ ընդունվի: Ուզում եմ իմանալ՝ քննությունների անցկացման համար դիմորդը որոշակի գումար վճարում է, թե ոչ:

Ռուզաննա Ամիրխանյան, 48 տարեկան, տնային տնտեսուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. Քննությունների կազմակերպման եւ անցկացման նպատակով յուրաքանչյուր քննության համար դիմորդը պետք է վճարի 1500 դրամ: Անկախ քննությանը մասնակցելուց եւ արդյունքից՝ վճարած գումարը չի վերադարձվում: Պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվածները, 1-ին ու 2-րդ խմբերի եւ մինչեւ 18 տարեկան մանկուց հաշմանդամները, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները, առանց ծնողական խնամքի մնացած մինչեւ 23 տարեկան երեխաներն ազատվում են ընդունելության քննությունների վճարից: Հանրապետական ընդունող հանձնաժողովն առանձին քաղաքացիների կարող է ազատել քննությունների վճարից:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 1500 դրամը, որ ամեն քննության համար է վճարվում, մեծ գումար չէ: Մարդիկ սովորել են նման վճարումներին, թեեւ անհասկանալի է՝ եթե որոշակի սոցիալական խմբերի ներկայացուցիչների համար 1500-ական դրամները կարելի է չեղյալ համարել, ապա մյուսներից այն գանձելու իմաստը ո՞րն է:




Լրահոս