Օբամայի ադմինիստրացիան վիրավորում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Frontpage

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Frontpage mag-ն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին` իր ընթերցողներին ներկայացնելով Օսմանյան կայսրության տարածքում 1.5 միլիոն հայերի ոչնչացման պատմությունը: Հրատարակչությունը շեշտադրում է, որ հենց Հայոց ցեղասպանությունն է Հիտլերին հիմք տվել հավատալու, որ նա կարող է ազատվեռլ հրեաներից, լեհերից ու գնչուներից:

Հրատարակչությունը նշում է, որ հաշվի առնելով վերոնշյալը, կարելի էր եզրակացնել, որ Օբամայի ադմինիստրացիան պետք է որ զգայուն կերպով վերաբերվեր Հայոց ցեղասպանության հարցին, հատկապես հաշվի առնելով ապրիլ ամսին մոտալուտ Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Սակայն ընդամենը մեկ շաբաթ առաջ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը «կոչ է արել ՀՀ իշխանություններին «մարդասիրական քայլ» կատարել ու ազատ արձակել երկու ադրբեջանցի ահաբեկիչներին, ովքեր հատել են սահմանն ու սպանել 2 մարդու, այդ թվում նաև 17-ամյա  տղայի, ինչպես նաև ծանր վիրավորել մեկ կնոջ»:

«Նման մարդասիրական քայլը կնպաստեր լարվածության նվազեցմանն ու կողմերի միջև վստահության կառուցմանը»,- պարզաբանել է Նուլանդն իր խոսքերը ավելի ուշ կայացած մամլո ասուիսի ժամանակ:

Սակայն Frontpage mag-ը նկատում է, որ եթե Պետդեպարտամենտն իսկապես ցանկանար տարածաշրջանում նվազեցնել լարվածությունն ու վստահություն կառուցեր, նախ կասեր Ադրբեջանին ու Թուրքիային բացել Հայաստանի հետ իրենց սահմանները՝ վերջ դնելով ՀՀ տնտեսության կործանմանը:

«Հենց սա կլիներ մարդասիրական քայլ, այլ ոչ թե  մարդասպանների ազատ արձակումը: Սակայն ցավը մեղմելու համար սկզբունքային դիրքորոշում ընդունելու փոխարեն Օբամայի ադմինիստրացիան պարզվում է ոչ սկզբունքային պրագմատիզմով է առաջնորդվում»,- եզրափակում է հրատարակչությունը հոդվածը:




Լրահոս