Ինչպես քիչ առաջ հայտնեց Armlur.am-ը, ԵՊՀ 3-րդ ուսումնական մասնաշենքից ուսանողներն ու դասախոսները տարհանվում են: Բուհում լուրեր են տարածվել, թե մասնաշենքում պայթուցիկ սարք կա տեղադրված:
Armlur.am-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ այս պահին այնտեղ աշխատում են ԱԻՆ փրկարարական ջոկատներ, ոստիկանության աշխատակիցներ, ովքեր փորձում են հասկանալ` ինչ է իրականում տեղի ունեցել:
Armlur.am-ը ԱԻՆ լրատվական բաժնից տեղեկացավ, որ ժամը 13.00-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի նկուղային հարկում տեղադրված է պայթուցիկ սարք: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը` սակրավորներով, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը: Իրականացվել է տարհանում, որի արդյունքում տարհանվել է 2200 աշխատակից և ուսանող: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կինոլոգիական ծառայությունը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: