Մի բան է, երբ հայ զինվորի վրա կրակում է ռուսական ավտոմատը, այլ բան, երբ կրակում են այլ պետության զենքով. Գալուստ Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սերժ Սարգսյանի՝ երեկվա այն հայտարարությանը, թե Ռուսաստանի կողմից Արդբեջանին զենք վաճառելու հարցը խնդրահարույց է դարձել:

ԱԺ նախագահի խոսքով` այս հարցում մեր ժողովուրդն ավելի շատ էմոցիոնալ-հոգեբանական խնդիր ունի այն առումով, որ մի բան է, երբ հայ զինվորի վրա կրակում է ռուսական ավտոմատը, այլ բան է, երբ այլ պետության զենքից են կրակում։ Իսկ իրավական տեսակետից, ըստ նրա, ցանկացած պետություն իրավունք ունի տարբեր երկրների հետ համագործակցության իր աստիճանն ինքը որոշել։

Լրագրողի այն հարցին, թե անակնկա՞լ չէր  նախագահի այս ելույթն իր համար, Գալուստ Սահակյանը նշեց, որ այդ մասին իրենք մինչ այս էլ խոսել են, ուղղակի այդ օրը ֆորումի ժամանակ հարց բարձրացրին, նախագահն էլ նորից անդրադարձավ այդ թեմային։

Նշենք, որ Սերժ Սարգսյանը նշել էր, թե սահմանին կանգնած զինվորը գիտակցում է, որ իրեն կարող են ոչնչացնել ռուսական զենքով:




Լրահոս