Սուր շնչառական վարակների պատճառով դպրոցներում արձակուրդները երկարացվել են 1 շաբաթով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների շրջանում սուր շնչառական վարակների, մասնավորապես, գրիպով հիվանդացության տարածման միտումները հաշվի առնելով ( հիմք` ՀՀ առողջապահության նախարարի` 20.03.2015 թ. N ԴԴ 020/7166-15 գրությունը)` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդը մինչև ս/թ մարտի 29-ը ներառյալ երկարաձգելու մասին:

Համաձայն հրամանի` մինչև ուսումնական տարվա ավարտը կապահովվի առարկայական ծրագրերի կատարումը` դասացուցակներում համապատասխան փոփոխությունների միջոցով:




Լրահոս