Մովսես Հակոբյանը տեսակցել է վիրավոր զինվորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այցելել է Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ և տեսակցել ս.թ. մարտի 19-ին ՊԲ հյուսիսային ուղղղությամբ հակառակորդի հարձակումը հետ մղելու ժամանակ վիրավորված զինվորներին: Նախարարը հետաքրքրվել է վիրավորների վիճակով, զրուցել զինվորների և վերջիններիս այցի եկած ծնողների հետ:

Առանձնահատուկ շեշտելով նրանց կատարածը, բանակի հրամանատարն իր շնորհակալությունն է հայտնել ինչպես զինվորներին, այնպես էլ ներկա ծնողներին` հայրենասեր ու անձնվեր զավակ դաստիարակելու համար և վիրավորներին մաղթել արագ ապաքինում:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն




Լրահոս