ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրով գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: Ինչպես հայտնի է, գեներալ Արշոն բանակում սպառազինության, գնումների գծով պատասխանատուն էր: Ասել է թե՝ բանակի առեւտուրը նրան էր վստահված: Ու փոխանակ բարեխղճորեն կատարեր իր պարտականությունները, օրեցօր ավելացնում էր սեփական «գոլդ համարներով» «Ջիփ»-երի քանակը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նա առանձին մեքենայով էր աշխատանքի գնում, իսկ վարորդը պարզապես հետեւից երթեւեկում էր՝ պատրանք ստեղծելու համար, թե գեներալը «պետական մեքենայով» է երթեւեկում: Նշենք, որ թեեւ տեղեկություններ կան, թե նա ֆինանսական չարաշահումների համար է պաշտոնանկ արվել, այնուամենայնիվ, Ա. Փայտյանը չի ընդունում այն՝ մտերմիկ շրջապատում հայտարարելով, որ ՀՀ ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանն ու նրա նման երիտասարդ, «բանակից չհասկացող» զինվորականներն են իր «ոտքի տակը փորել»:




Լրահոս