Գագաուզիայի ղեկավար է ընտրվել ռուսամետ թեկնածուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկախ թեկնածու Իրինա Վլախը հաղթել է Մոլդովայի ինքնավար շրջան Գագաուզիայի ղեկավարի երեկ կայացած ընտրություններում ՝ հավաքելով ձայների ավելի քան 51%-ը: Նախնական պաշտոնական տվյալներ է հայտնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, գրում է ՏԱՍՍ-ը:

ԿԸՀ տեղեկություններով՝ Իրինա Վլախը հավաքել է ձայների 51,01% , նրա հիմնական մրցակից Նիկոլայ Դուդոգլոն հավաքել է ձայների 19,05%:

Վլախն իր նախընտրական ծրագրում հանդես է եկել Ռուսաստանի հետ մերձեցման ու եվրասիական ճյուղի զարգացման կողմից: Նա նաև Մոլդովայի Սոցիալիստների կուսակցության աջակցությունն է վայելում, որը խորհրդարանում խոշոր խմբակցություն ունի՝ ղեկավարելով մանդատների մեկ քառորդը: Ցայսօր Վլախը եղել է խորհրդարանի պատգամավոր:

Մոլդովայի օրենսդրության համաձայն՝ Գագաուզիայի ղեկավարը դառնում է Մոլդովայի կառավարության անդամ:




Լրահոս