Armenian text to speach

Կոշտա. ԵՄ-ն բանակցություններ կսկսի Ուկրաինայի և Մոլդովայի հետ հաջորդ շաբաթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիության անդամակցության բանակցությունները Ուկրաինայի և Մոլդովայի հետ կսկսվեն հաջորդ շաբաթ։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան՝ Չեռնոգորիայում ԵՄ-Արևմտյան Բալկաններ գագաթնաժողովից հետո։

«Հաջորդ շաբաթ մենք կսկսենք բանակցությունները (բանակցային) գլուխների առաջին խմբի վերաբերյալ Ուկրաինայի և Մոլդովայի հետ», – ասել է Կոստան։

Ավելի վաղ Բրյուսելի աղբյուրները հայտնել էին, որ այս բանակցությունները, ենթադրաբար, կսկսվեն հունիսի 15-ին Լյուքսեմբուրգում կայանալիք Մոլդովայի և Ուկրաինայի հետ ընդլայնման վերաբերյալ միջկառավարական համաժողովում։




Լրահոս