![](https://armlur.am/wp-content/uploads/2015/03/n_80141_1.jpg)
26 մետրանոց ճեպընթաց ավտոբուսը՝ մետրոբուսը, հրկիզվել է Ստամբուլի փողոցներից մեկում: Տրանսպորտային միջոցը Շիրինեվլերից Ավջիլար է ուղևորվել Ստամբուլի ամենաբանուկ մայրուղիներից մեկով: Երթևեկության ընթացքում բռնկվել է մետրոբուսի շարժիչը: Ուղևորներն անհապաղ կերպով տարհանվել են:
Երբ դեպքի վայր են ժամանել հրշեջները, կրակն արդեն «պարուրած է եղել» ողջ ավտոբուսը: Վառվող ավտոբուսից բարձրացող ծուխը երևացել է հեռվից:
Հրդեհի բռնկման պատճառները ճշտելու համար կատարվում է հետաքննություն: