Դանի Ալվեսը «Բարսելոնա»-ից 3 տարվա պայմանագիր է պահանջել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ն շարունակում է Դանի Ալվեսի հետ բանակցությունները` նոր պայմանագրի կնքման շուրջ, սակայն դժվարությունների են բախվում:

Խնդիրն այն է, որ բրազիլացի պաշտպանը 3 տարվա պայմանագիր է պահանջել կատալոնական ակումբից: Ալվեսը դժգոհ էր ակումբի վերաբերմունքից, քանի որ ղեկավարությունը չէր շտապում բանակցություններ սկսել իր հետ, իսկ ինքն էլ 2015թ. հուլիսի 1-ին ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ:

Նշենք, որ նրա ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում են «Մանչեսթեր Սիթի»-ն ու ՊՍԺ-ն:




Լրահոս