Կառավարության այսօրվա նիստում հավանություն տրվեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ներկայացրած «ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2012 թվականի հոկտեմբերի 3-ի` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին Արձանագրության մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 2 Արձանագրության կնքման առաջարկությանը:
Օհանյանի փոխանցմամբ՝ նախագծի համաձայն` հոգևոր-մշակութային կենտրոն կառուցելու համար ՌԴ-ի կառավարությանն է տրամադրվելու Գյումրի քաղաքի Լալայան փողոցի 173/2 եկեղեցու զբաղեցրած տարածքն ու հարակից տարածքը: «Նախագծով` հստակեցվում է ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկը, ինչպես նաև ստեղծում է իրավական հիմք` փաստացի օգտագործվող ռազմական ավանդները և հողատարածքները սահմանված կարգով օգտագործելու և ֆինասնական ներդրումներ կատարելու համար»:
Պնախարարը հավելեց, որ նախագիծը հավանության է արժանացել նաև նախարարական ֆինանսական կոմիտեի կայացած նիստում: