Թուրքիան կաջակցի Եմենի ռազմական օպերացիային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան աջակցում է Եմենում ընդդեմ շիա հուսիտ ապստամբների միջազգային ռազմական օպերացիան, ասվում է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ:

Անկարան նաև կոչ է արել «Անսար Ալլահ» ու նրանց «օտարերկրյա կողմնակիցներին» դադարեցնել գործողությունները, որոնք սպառնում են տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Սաուդյան Արաբիան ու մի շարք երկրներ, այդ թվում` Սուդանն ու Եգիպտոսը, այս գիշեր ռազմական օպերացիա են սկսել Եմենում՝ հայտարարելով երկրի նախագահ Աբդ Ռաբբու Մասուր Հադիի կոչին արձագանքելու մտադրության ու  Եմենի օրինական իշխանություններին զինյալ հուսիտներից պաշտպանելու մասին:




Լրահոս