Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջետ Օզելը, Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Հուլուսի Ակարն ու երկրի ռազմաօդային ուժերի հրամանատար Ալի Օզթյուրքն այցելել են Սիրիայի տարածքում գտնվող Սուլեյման Շահի գերեզմանոց. ասվում է Թուրքիայի գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ:
Թուրք զինվորականները փետրվարի 22-ին ներխուժել էին Սիրիայի տարածք Քոբանի քաղաքի շրջանում ու շարժվել սահմանից 30 կմ հեռու գտնվող Սուլեյման Շահի՝ Օսմանյան կայսրության հիմնադիր սուլթան Օսմանի պապի գերեզմանոց:
Համաձայն Անկարայի` 1921թ. կնքված պայմանագրի՝ գերեզմանոցը Սիրիայի տարածքում թուրքական անկլավ է հանդիսանում: