Գողություն ԼՂՀ Մարտակերտի շրջանի հիվանդանոցներից մեկից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԼՂՀ Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի N տան բնակչուհի` 57-ամյա Վ. Բ-ն սեպտեմբերի 16-ին դիմել է այն մասին, որ նույն օրը, ժամը 10:00-ից 11:00-ն ընկած ժամանակահատվածում, շրջ հիվանդանոցի ծննդատան բաժանմունքի բուժքույրերի աշխատասենյակի պահարանում տեղադրված, իրեն պատկանող պայուսակից, անհայտ անձը գողացել է 20 հազար դրամ եւ բանկային պլաստիկ քարտ` 10 հազար դրամ գումարով: Այս մասին հայտնեցին ԼՂՀ ոստիկանության մամուլի ծառայությունից: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է հիվանդանոցում ստացիոնար բուժման մեջ գտնվող Վանք գյուղի բնակչուհի` 22-ամյա Ս. Ա-ն: Գողոնը մասամբ առգրավված է:




Լրահոս