Թուրքիան պետք է անցնի կառավարման նախագահական ձևաչափի. Դավութօղլու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան պետք է անցնի կառավարման նախագահական ձևաչափի, ասել է Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Վարչապետի խոսքերով՝ խորհրդարանական համակարգը չի համապատասխանում Թուրքիայի շահերին:

Հաղորդվում էր նաև, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, երբ դեռ երկրի վարչապետ էր, նախագահական ընտրություններից առաջ հայտարարել էր, որ Թուրքիան պետք է անցնի կառավարման նախագահական ձևաչափի:

«Դա կարող է հօգուտ երկրի հետագա զարգացման լինել», – ընդգծել է նա:

Էրդողանը նշել էր, որ սույն հարցը կբարձրացվի նախագահական ընտրություններից հետո:




Լրահոս