Զավեշտալի դեպք է գրանցվել Նեապոլ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցի ժամանակ: Պապը ելույթ է ունեցել քաղաքի տաճարում հոգևորականների ու միանձնուհիների առջև: Հենց նրա ելույթի ժամանակ մի խումբ միանձնուհիներ, որոնց թույլատրվել է լքել մենաստանի տարածքը նման հանդիսավոր արարողության առթիվ, որոշել են պոնտիֆիկոսին իրենց նվերը մատուցել:
Կանայք ճեղքելով հասել են Ֆրանցիսկոս պապի մոտ ու այնպիսի բուռն կերպով են արտահայտել իրենց ուրախությունը, որ կարդինալ Կրեշչենցո Պեպեն ստիպված է եղել կոչ անել նրանց կարգի հրավիրվել բարձրախոսով:
«Քույրե՛ր, քույրե՛ր, ավելի ուշ… Տեսե՛ք հապա… Նրանք նրան կուտեն: Քույրե՛ր, քույրե՛ր»,- մեջբերում է կարդինալին The Telegraph-ը: