Էրդողանը ցինիկաբար ՀՀ-ին մեղադրում է Գալիպոլի ճակատամարտի տոնակատարություններին խանգարելու մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, թե «հայ-թուրքական հարցերի կարգավորման հարցում միայն Անկարան է գնում կառուցողական քայլերի»:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու է հենց ապրիլի 24-ն ընտրվել Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի առթիվ տոնակատարություններն անցկացնելու օր և արդյոք դա նպատակ չի հետապնդում որոշակի առումով խանգարել հայերի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության 100-ամյակի հիշատակի միջոցառումներին, Էրդողանը պատասխանել է.

«Մենք չենք պատրաստվում հայերից թույլտվություն հարցնել այս կամ այն քայլը կատարելու համար: Սա պատմական ամսաթիվ է, որը վերաբերում է Գալիպոլիի մոտ ցամաքային ճակատամարտի 100-ամյակին: Սա ոչ մի կապ չունի Հայաստանի կողմից կազմակերպված միջոցառումների հետ: Ավելին, հենց հայկական կողմն է այնպես կազմակերպել իր միջոցառումները, որպեսզի դրանք համընկնեն մեր միջոցառումների հետ»,- ցինիկաբար հայտարարել է Էրդողանը France 24-ին` շուրջ կես ժամ տված հարցազրույցում:




Լրահոս