Երևանի մի շարք դպրոցներում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկը դարձել է զարդարանքի առարկա: Հատկապես` Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 հիմնական դպրոցն աչքի ընկավ անմոռուկային «զարդարանքներով»: Դպրոցի տնօրինությունը որոշել էր Հայոց ցեղասպանության խորհրդանիշը վերածել զարդարանքի պարագայի:
Սակայն, ստանալով խիստ նկատողություն, դպրոցը «մաքրել» են այդ «զարդարանքից»:
Երևանի մեկ այլ` Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցում ևս նման զարդարանքներ են եղել: Սակայն, Armlur.am-ին այսօր փոխանցեցին, որ անակնկալ կերպով անմոռուկային զարդարանքը հանվել է: Հավանաբար, տեսնելով 145 դպրոցի շուրջ հնչած քննադատությունները` թիվ 51 դպրոցի տնօրինությունը որոշել է խուսափել նկատողությունից և քննադատություններից: