Արցախում հնարավոր պատերազմի դեպքում Վրաստանը կօգնի Ադրբեջանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արցախյան ազատամարտի հերոս, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը) այն կարծիքին է, որ Արցախում հնարավոր պատերազմի դեպքում հարևան Վրաստանը կօգնի Ադրբեջանին, ըստ որում`բացեիբաց: Նման կարծիք նա հայտնեց այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ հղում անելով վրացական փորձագիտական շրջանակներին: “Այն, որ Վրաստանը ավելի շատ և նավթային հետաքրքրություններ ունի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, ձեզ հայտնի է”,-ասաց բանախոսը: Ըստ Տեր-Թադևոսյանի՝ “Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպությունումե` ՀԱՊԿ-ում ներառված պետությունները տարբեր հետաքրքրություններ ունեն և միանշանակ չէ, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար դժվար պահին այդ պետությունները մեզ կօգնեն:
“Ղրղըզստանի նախագահը, գիտեք, ինչ ջերմ վերաբերմունք ունի Իլհամ Ալիևի նկատմամբ: Այնպես որ, ես կխոսեմ այն պետությունների մասին, որոնք միանշանակ կօգնեն մեզ դժվար պահին: Դրանք առաջին հերթին Ռուսաստանն ու Բելառուսն են”,- ասաց պաշտոնաթող բարձրաստիճան զինվորականը` հավելելով, որ միանշանակ չի համարում նաև կազմակերպության անդամ, Ադրբեջանի հետ նավթային խնդիրներ ունեցող Ղազախստանի դիրքորշումը հնարավոր վտանգի դեպքում: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանը ՀԱՊԿ մասնակցությանը՝ հնարավոր վտանգի դեպքում, ապա ըստ Կոմանդոսի` ՀԱՊԿ-ում ԼՂՀ-ի վերաբերյալ որևէ պայմանավորվածություններ չկան:




Լրահոս