Կամերունում մարդկային մարմնի առեւտուր կատարելու կասկածանքով ձերբակալվել է 5 մարդ: Ձերբակալությունները կատարվել են այն բանից հետո, երբ հսկիչ-անցագրային կետում նրանց մոտ մարդկային գլուխ է հայտնաբերվել: Բացի մարդկային գլխից` ձերբակալվածների մոտ, հայտնաբերվել է նաեւ փղի միս: Նրանք հարցաքննության ժամանակ ասել են, որ գնում են մայրաքաղաք՝ ապրանքը գնորդին հանձնելու, որը խոստացել էր վճարել 20 հազար դոլար: Մարդկային մարմնի մասերն ու հազվագյուտ կենդանիների մսերը Կենտրոնական Աֆրիկայում թանկ են գնահատվում, քանի որ դրանք օգտագործվում են սեւ մոգության մեջ:
5 մարդ ձերբակալվել է մարդկային մարմնի առեվտուր կատարելու համար
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ