Խաչիկյանը ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը ձերբակալել է Սոցապ հիմնադրամի նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանին: Վազգեն Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1.2 կետերով (Յուրացնել կամ վատնել: 1) առանձնապես խոշոր չափերով, 2) կազմակերպված խմբի կողմից), 178 հոդվածի 3-րդ մաս 1 կետ-ով , և 314 հոդվածի 1,2 կետերով:
Ձերբակալվել են նաեւ Սոցիալական ծառայության վճարային ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանը եւ Սոցապի կենտրոնական ապահովության վարչության պետ Աշոտ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ Խաչիկյանն աշխատանքից ազատվել էր, երբ Վերահսկիչ պալատը նրա համակարգում չարաշահումներ էր հայտնաբերել, պարզելով, որ հարյուրավոր միլիոններ էին մսխվել թոշակի տեսքով, որ տրամադրվել է թոշակառուների, որոնք իրականում մահացած են եղել:




Լրահոս