Ավանի հոգեբուժարանում բուժվող կնոջը խոշտանգումների՞ են ենթարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ն հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.

«Վերջերս մամուլում տեղ գտած հրապարակումների կապակցությամբ հայտնում ենք, որ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները բազմիցս դիտարկումներ են իրականացրել ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում` առանձին դեպքերում հրապարակելով  իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: Այս կապակցությամբ ներկայումս ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի կողմից «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության և ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում 30.05-28.06.2013թ.-ին ստացիոնար պայմաններում հարկադիր (ոչ հոժարակամ) բուժում ստացած Ժուլետա Դավաթիի Ամարիկյանի դեմ ուղղված հայցադիմումը:

Մեր հայցից հետո Ժուլետա Ամարիկյանի` «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի կողմից տրամադրված փաստաբան Տ. Հայրապետյանը հայտարարություն է տվել ՀՀ ոստիկանություն, իբրև 2013թ. Ժ. Ամարիկյանին ՀՀ ոստիկանության և ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակիցները խոշտանգումների են ենթարկել։ Այդ  կապակցությամբ ներկայումս ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից իրականացվում է քննություն:

Անաչառ քննության և վարույթի արդյունքում խնդիրները կպարզաբանվեն։ Այս պարագայում մինչև ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության համապատասխան որոշումները ձեռնպահ ենք մնում հարցի լրացուցիչ քննարկումներից ու պարզաբանումներից, այդ թվում` «Մեդիա կենտրոնում» այսօր կազմակերպված ասուլիսին մասնակցելուց»:




Լրահոս