Սկսվել է լսողական սարքեր տրամադրելու գործընթացը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը յուրաքանչյուր տարի 30-ից 63 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց և տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց, անկախ հաշմանդամություն ունենալու կամ չունենալու հանագամանքից, տրամադրում է ԱՊՀ երկրների արտադրության լսողական սարքեր:

2015թ. լսողական սարքեր տրամադրելու գործընթացն արդեն մեկնարկել է: Լսողական սարքերի կարիք ունեցող անձինք դրանք կարող են ստանալ «Արթմեդ» բժշկական կենտրոնից (Երևան, Ծարավ Աղբյուրի փողոց 55ա, 3-րդ հարկ): Մասնագետը լսողական սարքը տրամադրում է անհատական հարմարեցումից և օգտագործման ձևը սովորեցնելուց հետո:

Լսողական սարքը ստանալու համար համապատասխան մասնագետին պետք է ներակայացնել հետևյալ փաստաթղթերը`

1) անձնագիր ( նաև պատճենը),
2) հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական ապահովության քարտը) կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքը,
3) քիթ-կոկորդ-ականջաբան մասնագետի եզրակացություն` նրա ծանրալսողության և լսողական սարքի կարիք ունենալու մասին տեղեկանք և աուդիոմետրիայի եզրակացություն:
4) բժշկասոցիալական փորձաքննական որոշում (հաշմանդամության տեղեկանք) և վերականգնողական անհատական ծրագիր (ՎԱԾ), եթե անձն ունի հաշմանդամություն և լսողական սարք ստանալու համար դիմում է առաջին անգամ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս