«Բժիշկներն աշխատում են անօրինականության դաշտում»:
Ողջ կյանքում կամ գոնե մի զգալի ժամանակահատված առողջապահական հիմնարկներում գործունեություն ծավալած Դերոն Սերժ Սարգսյանի կշտամբանքներից հետո հասկացավ, որ առողջապահության դաշտում անօրինականություն կա: Ավելին, համակարգի սյուները վաղուց փտած են, ու ինքն ընդամենը վատ ժառանգության տեր է դարձել: Բայց խոստովանենք, որ քննադատելով հնարավոր չէ արդյունքի հասնել: Ինչո՞ւ ժամանակին Դերենիկ Դումանյանն այդքան մտահոգ հայտարարություններ չէր անում. արգելվա՞ծ էր, թե՞ պարզապես հիմա քաղաքական պատվեր կա այդ մասին խոսել՝ գործի «հերն էլ անիծած»: