Հ ԱԱԾ տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը մեկնել է Մոսկվա` մասնակցելու հոկտեմբերի 3-5-ը անցկացվելիք հատուկ ծառայությունների, անվտանգության և իրավապահ մարմինների ղեկավարների 11-րդ խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվելու են ահաբեկչության, արմատականության և սեպարատիզմի դեմ պայքարի ոլորտներում փոխհամագործակցության հարցեր: ,Առաջին հայացքից արտառոց ոչինչ չկա. պաշտոնյան մեկնել է խորհրդակցության: Բայց եթե երևույթը դիտարկենք քաղաքական տեսանկյունից, հետաքրքիր իրավիճակ է: ,Ժողովուրդե-ին հայտնի դարձավ, որ նմանատիպ միջոցառման վերջին մի քանի տարիների ընթացքում ՀՀ ԱԱԾ-ն տնօրենի մակարդակով մասնակցություն չի ունեցել: Բացի այդ, Օսկանյանի սկանդալային քրգործից և ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունից հետո Գ. Հակոբյանի` Մոսկվա մեկնելը նշանակում է` ,ամեն ինչ կարգին էե, և ռուսամետ համարվող ԲՀԿ-ի ներկայացուցչի հետ կատարվածը մեր ,մեծ եղբորըե չի զայրացրելե,- եզրակացրել է թերթը:
Ժողովուրդ. ԲՀԿ-ի ներկայացուցչի հետ կատարվածը մեր «մեծ եղբորը» չի՞ զայրացրել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ