ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻՆ` 6000 ԵՎՐՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով Հայաստանի Հանրապետությունը 6000 եվրո կվճարի Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սէֆիլյանին` նրա ազատության եւ անձնական կյանքի իրավունքները խախտելու համար: Հիշեցնենք, որ Սէֆիլյանը շուրջ 8 ամիս մնացել էր նախնական կալանքի տակ, ինչը բավարար չափով պատճառաբանված չէր եղել, իսկ նրա անձնական կյանքին իրավապահները միջամտել էին գաղտնալսելու միջոցով: Սէֆիլյանը ձերբակալվել էր 2006-ի դեկտեմբերին` սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով եւ մեկուկես տարի անցկացրել ազատազրկման մեջ:  
Ժ. Սէֆիլյանի պաշտպան Վահե Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատվերով կատարված այդ ձերբակալությունը եւ քրեական հետապնդման ողջ գործընթացն իրականացվել են «խայտառակ խախտումներով», եւ իրենք պետք է առաջիկայում սկսեն մեղավոր պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու գործընթացը: Խոսքը վերաբերվում է ԱԱԾ համապատասխան պաշտոնյաներին,  քննիչներին, դատավորներին, որոնց պատժելու հարցով պաշտպանական կողմը դիմելու է գլխավոր դատախազությանը, արդարադատության խորհրդին եւ ՀՀ նախագահին:




Լրահոս