«Վարդան Օսկանյանն այն խոշոր ձուկը չէ, որի մասին խոսում էր ՀՀ նախագահը»:
Իհարկե, Սերժ Սարգսյանը մինչ օրս այդպես էլ չի մանրամասնել, թե ում նկատի ուներ՝ խոշոր ձուկ ասելով: Բայց կարծես թե Հովիկ Աբրահամյանը գիտի, թե ոչ կենդանու մասին խոսելիս Սերժ Սարգսյանն ում նկատի ունի: Իսկ եթե փոխաբերական իմաստը «բացենք», ապա ԱԺ խոսնակը ճիշտ է ասում. Օսկանյանը ո՞ր օրվա խոշոր ձուկն է: Այսպիսի կարգավիճակի կարող է հավակնել ինքը՝ Հովիկ Աբրահամյանը: Թեեւ, բացի Արգամիչից, խոշոր ձկներ էլի կան, որոնք պատսպարվել են հենց Սերժ Սարգսյանի շրջապատում: Այնպես որ, խոշոր ձկներին պետք է որոնել Սարգսյանի «մոտակայքում»: