«Ոճը Ռոբերտ Քոչարյանի ոճը չէ, … կասկածներ ունեմ, իհարկե, որովհետեւ դա մի սկզբունք է, որը մշտապես կիրառվել է Հանրապետականի կողմից մասնավորապես»:
Գալուստ Սահակյանը հանձնարարություն է ստացել որեւէ կերպ արձագանքել ՀՀ երկրորդ նախագահի հայտարարություններին, սակայն հերթական անգամ տապալել է: Նրա մոտ էլի չի ստացվել քննադատել մի մարդու, որի օրոք Գրիգորիչն իրեն անասելի լավ է զգացել: Եւ որպեսզի իրավիճակից դուրս գա, այդպիսի անհեթեթ միտք է հայտնել՝ «ոճը Քոչարյանինը չէ, որովհետեւ դա սկզբունք է Հանրապետականի կողմից մասնավորապես»: Վստահ ենք, որ մեր ընթերցողն էլ չհասկացավ, թե ինչ է ցանկացել ասել ԱԺ «Հայաստանի հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավարը: