Ամերիկահայ վենչուրային կապիտալիստ, պոկերի աստղ, միլոնատեր ու սոցկայքերում բազմամիլոնանոց հետևորդներ ունեցող Դեն Բիզլերյանը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի վերաբերյալ Facebook-ում գրառում է կատարել:
«Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Թուրքիայի կառավարությունը սպանել է 1,500,000 հայի, Բիլզերյան ընտանիքի կեսը սպանվել է:
Նրանք մինչ օրս հրաժարվում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որի ճանաչումը հնարավոր է կարող էր կանխել Գերմանիայի կողմից իրականացված Հոլոքոստը: Ես սրա համար թուրքերին չեմ ատում, քանի որ այն իրականացրածներից և ոչ մեկը հնարավոր է այսօր ողջ չէ, սակայն, այնուամենայնիվ, Թուրքիայի կառավարությունը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ պատմությունը կրկնվելու միտում ունի: Ես չեմ հավատում ազգությամբ, կրոնով կամ ծննդավայրով հպարտանալուն, քանի որ դրանք բաներ են, որոնք դու չես ընտրում: Հպարտացի´ր նրանով, թե ով ես դու որպես անձ, ինչի ես հասել, ինչ ես արել մյուսների համար և ինչպես ես հաղթահարել քեզ հանդիպած դժվարությոեւնները»,- գրել է հայտնի ամերիկահայ զվարճանքների սիրահար միլիոնատերը:
Today is the 100 year anniversary of the Armenian genocide. The Turkish government murdered 1,500,000 Armenians, half...
Posted by Dan Bilzerian on 24 Апрель 2015 г.