Ինչի համար էին պայքարում Բարսեղ Բեգլարյանն ու Գալուստ Սահակյանի որդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի հովանավորության տակ գտնվող «Հայաստանի ժողովրդական ազատական միություն» կուսակցությունը (ՀԺԱՄ), որը միայն փաստաթղթերով գոյություն ունի, հաղթեց դատարանում:
Հիշեցնենք, որ 2014 թվականի հոկտեմբերի 10-ին «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Հայաստանի ժողովրդական ազատական միություն» կուսակցությունից բռնագանձել շուրջ 240 հազար դրամ:

Ուշագրավ է, որ ՊՈԱԿ-ը դատարան դիմելով չէր բավարարվել, այլ նախորդ տարվա հոկտեմբերի 10-ին միջնորդություն էր ներկայացրել դատարան, որպեսզի արգելանք դրվի կուսակցության գույքի եւ դրամական միջոցների վրա, ինչն այս գործով դատավոր Ռուբեն Ներսիսյանը բավարարել է:

Ու երբ դիտարկում ենք, թե ով է այս կուսակցության եւ նախագահի քաղաքական կնքահայրը, պարզ է դառնում, թե անգամ այս փոքր գործով դատարանն ինչ վճիռ պետք է կայացներ, կամ ընդհանրապես գործն ինչ հանգուցալուծում պիտի ստանար: ՀԺԱՄ կուսակցության նախագահը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանն է, որն հեռացավ կուսակցությունից եւ պատգամավորական մանդատ ստանալու համար համալրեց ՀՀԿ-ի շարքերը, նաեւ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի նախագահն է: Այս հիմնադրամի հովանավորը «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանն է՝ Սերժ Սարգսյանի երեխաների քավորը:

Եվ, ահա, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, թե ինչ հանգուցալուծում ստացավ Սերժ Սարգսյանի մտերիմի հովանավորության տակ գտնվող կուսակցության դեմ ներկայացված հայցի ճակատագիրը: Պարզեցինք, որ դատարանը 2015թ մարտի 11-ին որոշել է այս գործը կարճել, քանի որ 2014թ դեկտեմբերի 23-ին «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ը հայցից հրաժարվել է:

հարկե, գուցե ՀԺԱՄ-ն արդեն հասցրել է վճարել մոռացված գումարի մասին, բայց միեւնույն է՝ կարելի էր կանխատեսել, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանի ղեկավարած կառույցն այնքան էլ վճռական չէր տրամադրված ՀԺԱՄ-ից գումար ստանալու հարցում: Քանի որ ով-ով, Արման Սահակյանը լավ է պատկերացնում, թե ինչ կարող էր պատահել, եթե Բարսեղ Բեգլարյանը զանգահարեր իրեն կամ նախագահ հայրիկին:

Քնար Մանուկյան




Լրահոս