ԿԱՄ-ԿԱՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը Կենտրոն հ/ը «Ուրվագիծ» հաղորդաշարի ժամանակ՝ նախօրեին, ուշագրավ հայտարարություն է արել: Խոսելով նախագահական ընտրությունների մասին՝ նա ասել է. «Ես Ձեզ միանշանակ ասեմ, որ ես կարծում եմ՝ եթե պայմանները նպաստավոր լինեն մեր հիմնադիր նախագահի առաջադրվելու համար, ուրեմն կառաջադրվի Լեւոն Տեր-Պետրոսյանը: Եթե այդ առաջադրման պայմանները նպաստավոր չլինեն Լեւոն Տեր-Պետրոսյանի համար, ես կարծում եմ՝ դրանք բացարձակ աննպաստ կլինեն ցանկացած մեկ ուրիշի համար»: Ջհանգիրյանի ակնարկը վերաբերվում էր Լեւոն Զուրաբյանին եւ Նիկոլ Փաշինյանին, որոնց անունները եթերում հնչեց:




Լրահոս