Պակիստանում «Թալիբան» շարժումն իր վրա է վերցրել Պակիստանում Մի-17 ուղղաթիռի կործանման պատասխանատվությունը, որում եղել են օտարերկրյա դիվանագետներ, հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները:
Թալիբները հայտարարել են, որ խփել են ուղղաթիռը, քանի որ ենթադրել են, որ ինքնաթիռում է եղել նաև Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը:
«Ուղղաթիռը խփվել է զենիթահրթիռային համակարգով, զոհվել են օդաչուներն ու օտարերկրյա դեսպաններից շատերը»,- նշվում է շարժման հաղորդագրության մեջ: