Գերմանիայի Հալլե քաղաքում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված խաչքար է տեղադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց ցեղասպանության 100­-րդ տարելիցին նվիրված հայկական տուֆից պատրաստված խաչքար է կանգնեցվել Գերմանիայի Սաքսոնիա­ Անհալթ վարչական շրջանի Հալլե քաղաքում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը, այս մասին տեղեկացնում է «Հայ թերթ»-­ը: Պաշտոնական բացումը տեղի է ունեցել խաչքարի օրհնության և օծման արարողություններով, որոնց մասնակցել են Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Սաքսոնիա­ Անհալթ երկրամասի Միջեկեղեցական համագործակցության նախագահ Յուրգեն Տիթրիխը, Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը, Հալլեի քաղաքապետ Բերնդ Վիգանդը և այլոք:

Արարողությանը ելույթ է ունեցել քաղաքի կանանց երգչախումբը:




Լրահոս