Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավի Հերնանդեսը, փոխարինման դուրս գալով Մյունխենի «Բավարիա»-ի դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում, 150-րդ հանդիպումն անցկացրեց ակումբային մրցաշարում:
35-ամյա Չավիից մեկ խաղ պակաս Չեմպիոնների լիգայում անցկացրել է Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը: «Բավարիա»-ի դեմ խաղում դուբլի հեղինակ էր դարձել Նեյմարը, ով կրկնեց «Ռեալ»-ի նախկին հարձակվող Ֆերնանդո Մորյենտեսի ռեկորդը: Վերջինս գոլի հեղինակ էր դարձել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ և կիսաեզրափակիչ բոլոր խաղերում:
Նշենք, որ Մյունխենում կատալոնացիները պարտվեցին 2:3 հաշվով, սակայն եզրափակիչի ուղեգիր նվաճեցին տանը խփած 3 անպատասխան գոլերի շնորհիվ: