Կառավարության 3-րդ մասնաշենքի վերելակն անտերության է մատնված (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն գրել էր, որ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում տեղակայված նախարարությունների աշխատակիցները դժգոհում են տեղադրված նոր վերելակներից:

Armlur.am-ը տեղեկացավ, որ կառավարության երրորդ մասնաշենքի վերելակները կրկին չեն աշխատում, և 7 հարկանի մասնաշենքի (այստեղ տեղակայված են ՀՀ յոթ նախարարություններ) աշխատակիցները ստիպված են ամեն օր ոտքով բարձրանալ իրենց աշխատասենյակներ և իջնել: Աշխատակիցները շարունակում են բողոքել անտերության մատնված անսարք վերելակների պատճառով:

velerak

Աշխատակիցները հույս ունեին, որ նոր վերելակները քաղաքակիրթ ձևով կսպասարկեն իրենց: Սակայն մասնաշենքի երեք վերելակներից մեկը ժամանակ առ ժամանակ ընդհանրապես չի աշխատում, իսկ երկու աշխատող վերելակներով ամեն անգամ բարձրանալիս եւ իջնելիս աշխատակիցները ձայներ են լսում, ինչի պատճառով վախենում են օգտվել այդ վերելակներից:

Հավելենք, որ վարչապետի խոսնակ Գոհար Պողոսյանը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ վերելակները նոր են տեղադրված և աշխատելու հետ կապված խնդիր չունեն:




Լրահոս