Արթուր Հարությունյանը (Պալաչ) սոցցանցի իր էջի միջոցով հայտնում է, որ այսօր իր թեկնածությունն է առաջադրել հունիսի 7-ին Աբովյան քաղաքում կայանալիք քաղաքապետի ընտրություններում:
Հարությունյանը մասնավորապես գրել է. « Հարգելի՛ քաղաքացիներ, ես այսօր իմ թեկնածությունն առաջադրեցի հունիսի 7-ին Աբովյան քաղաքում կայանալիք քաղաքապետի ընտրություններում: Իմ այս քայլով ես հայտ եմ ներկայացնում ուսերիս վրա կրել հայրենի քաղաքում առկա խնդիրների լուծումը:
Սիրելի՛ աբովյանցիներ, կոչ եմ անում միասնական ուժերով պայքարել Աբովյան քաղաքում տարիներ շարունակ կուտակված խնդիրների լուծման ուղղությամբ:
Ակնկալում եմ բոլորիդ միասնականությունն ու իմ անձի հանդեպ վստահությունը»:
Ինչպես հաղորդվել էր, նա հեռացվել է ՀՀԿ-ից, սակայն պատճառների մասին Ա. Հարությունյանը տեղյակ չէ: