Այսօր վաղ առավոտյան պայթյուն է տեղի ունեցել Գառնի գյուղի մոտ գտնվող ավտոգազալցակայանում՝ «ՆԻՎԱ» ավտոմեքենայի լիցքավորման ժամանակ: Մահացել է գազալցակայանի 24-ամյա աշխատակիցը: Նա Գառնիի բնակիչ է:
Մեկ այլ ավտոմեքենայի վարորդ ոտքի շրջանում վնասվածք է ստացել:
Armlur.am-ի տեղեկությունների համաձայն` գազալցակայանը պատկանում է «Արտաշես Մկրտչյան» ՍՊԸ-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: