«Եվրոսետ» բջջային կապի սրահների ռուսական ցանցը սկսում է վճարումների ընդունումը Հայաստանում Beeline-ի ծառայությունների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է վճարումների ընդունման համագործակցության մեկնարկի մասին «Եվրոսետ»  ռուսական խոշորագույն բջջային կապի ցանցի հետ:

2015 թ. մայիսից սկսած Հայաստանում Beeline-ի բաժանորդների  բջջային, ֆիքսված և ինտերնետ կապի ծառայությունների վճարումներ կարելի է իրականացնել ամբողջ Ռուսաստանի տարածքոմ՝ «Եվրոսետ» բջջային կապի սրահներում, որոնց թիվն ընդհանուր առմամբ հասնում  է մոտ 4000-ի:

«Beeline-ը շարունակում է կատարելագործել ծառայությունները և ընդլայնել դրանց վճարման հնարավորությունները: Այժմ, ամբողջ Ռուսաստանի տարածքում մեր ծառայությունների վճարումների  ընդունումն արդեն իսկ հասանելի է բջջային կապի խոշորագույն ցանցերից մեկում: Մեզ համար գործընկերության այս համաձայնագիրը հերթական նվաճումն է, որը մեր ծառայություններից օգտվելը դարձնում է էլ ավելի պարզ և հարմար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ բջջային, ֆիքսված և ինտերնետ ծառայությունների վճարումը Հայաստանում Beeline-ի բաժանորդների համար  հնարավոր է «Եվրոսետ» բջջային կապի սրահների բոլոր դրամարկղերում:




Լրահոս