ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կայքից

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Կ. Հ.-ի անվամբ քաղաքացի Գ. Վ.-ի կողմից բերված սառնարանի հետեւի թաքստոցից հայտնաբերել եւ առգրավել են մեկ միջին չափսի դանակ, 27 բջջային հեռախոս, 1 պլանշետ, 2 լիտր կոնյակ, բջջային հեռախոսի 11 լիցքավորիչ, երկու ականջակալ, 2 տուփ խաղաթուղթ եւ հեռախոսի 10 բաժանորդային քարտ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ես ունեմ 1985թ. ավտոմեքենա: ԱՊՊԱ պայմանագրից բացի՝ ուզում եմ ձեռք բերել նաեւ «Կասկո» պայմանագիր: Կարիք կա՞ այդ տարեթվի ավտոմեքենայի համար կնքել «Կասկո»: Եվ կցանկանայի իմանալ, թե ի՞նչ ռիսկերից է ապահովագրում այն:

Կարեն Երանոսյան (34 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Կասկո» պայմանագրով նախատեսված են հետեւյալ ռիսկերը՝ գողություն եւ ֆիզիկական վնաս: Ցանկացած իր, այդ թվում նաեւ ավտոմեքենան, ամեն տարի ենթարկվում է բնականոն մաշվածության: Այդ մաշվածությունը հաշվի է առնվում ցանկացած ապահովագրական ընկերության կողմից հատուցում տրամադրելու դեպքում: Ընդ որում, հին մեքենաների դեպքում մաշվածությունը կարող է գերազանցել 80 տոկոսը, եւ ապահովագրությունը հաճախորդի համար դառնում է ուղղակի անիմաստ, քանզի նման դեպքում հատուցվում է վնասի ընդամենը 20 տոկոսը: Հաշվի առնելով ՀՀ ավտոմեքենաների շուկայի յուրահատկությունները` մեզ մոտ ապահովագրական ընկերությունում սահմանվել է 15 տարվա սահմանափակում: Ավելի հին ավտոմեքենայի դեպքում հաճախորդը չի ստանում կրած վնասներին համարժեք հատուցում:

«Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ եթե ավտոմեքենայի «տարիքը» լրացել է, ապա «Կասկո» պայմանագիր կնքելը լրիվ անիմաստ է դառնում: Հատկապես, երբ վարորդները բախվում են անգամ ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում գործող փոխհատուցման խնդիրների՝ գումարների ուշացում, թղթաբանական քաշքշուկ եւ այլն:

 

 

 

 
ՀԱՐՑ. Ես եւ տղաս ապրում ենք բնակարանում, որը սեփականաշնորհված չէ: Տղաս ամուսնալուծված է: Թոռնիկս իր մոր հետ ապրում է առանձին բնակարանում, առանձին ընտանիքի հետ: Տղայիս նախկին կինը հրաժարվում է թոռնիկիս գրանցել այն բնակարանում, որտեղ ինքն է ապրում: Խնդրում եմ ասեք՝ ես կարո՞ղ եմ բնակարանից դուրս գրել իմ թոռնիկին: Որդիս նույնպես համաձայն է երեխայի դուրս գրմանը: Խնդրում եմ ուղղորդել, թե կոնկրետ ի՞նչ կարող ենք անել այս պարագայում:

Ալլա Բադալյան (62 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 17 հոդվածի՝ ամուսնության լուծարման դեպքում դատարանը պարտավոր է որոշել, թե ամուսնալուծությունից հետո ծնողներից որ մեկի հետ են ապրելու անչափահաս երեխաները, եթե տվյալ հարցը չի կարգավորվել ամուսինների փոխհամաձայնությամբ: ՀՀ Քաղ. Օր. 23 հոդվածի համաձայն՝ 14 տարին չբոլորած անչափահասների բնակության վայր է ճանաչվում իր օրինական ներկայացուցիչների (ծնողների) բնակության վայրը: Այդ իսկ պատճառով Ձեր դեպքում երեխայի (եւ, համապատասխանաբար, գրանցումն (բնակագրումը) այդ վայրում) բնակության վայր պետք է հանդիսանա այն ծնողի բնակության վայրը, որի հետ նա ապրում է՝ դատարանի որոշման (նախկին ամուսինների միջեւ համաձայնության) համաձայն: Եթե դատարանի որոշման (համաձայնության) համաձայն երեխան ապրում է մոր հետ, ապա դատարանի որոշման եւ բնակության նոր վայրում բնակագրման վերաբերյալ դիմումի համաձայն պետք է հանվի տատիկի բնակության վայրում գրանցական հաշվառումից:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով` ստացվում է, որ համաձայն գործող օրենքի՝ երեխայի մայրն անկախ իր կամքից ստիպված է լինելու նրան հաշվառել իր բնակության վայրում:




Լրահոս