Չավին հաստատել է «Բարսելոնա»-ից հեռանալու մասին լուրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավի Հերնանդեսը հաստատել է, որ ամռանը տեղափոխվելու է քաթարյան «Ալ Սադ»:

«Ցանկանում եմ հայտարարել, որ ընթացիկ մրցաշրջանի վերջում հեռանում եմ «Բարսելոնա»-ից: Կարծում եմ, որ եկել է «Նոու Կամպից» հեռանալու ժամանակը: Կարիերաս կշարունակեմ «Ալ Սադում». դա հրաշալի է: Քաթարյան ակումբի հետ կնքել եմ 2 տարվա պայմանագիր, որը հնարավոր կլինի երկարաձգել եւս մեկ տարով», – նշել է նա:




Լրահոս