Այսօր ԱՄՆ-ում 45 -րդ անգամ տեղի կունենան նախագահական ընտրություններ: Հարցման արդյունքներով` նախագահ Օբամայի՝ “Սենդի” փոթորկի հետևանքների վերացմանն ուղղված գործողությունները նրան հնարավորություն են տվել մի փոքր առաջ անցնելու մրցակցից: Փորձագետները չեն բացառում, որ ընտրությունները ոչ-ոքի կավարտվեն, և նոր նախագահի անունը հայտնի կդառնա միայն դեկտեմբերի 17-ին` ընտրողների ձայների վերահաշվարկից հետո:
RealClearPolitics ընկերության տվյալներով` ընտրությունների նախօրեին Օբամային պատրաստ էր աջակցել ընտրողների 47,9%-ը, Ռոմնիին` 47,4%-ը:
ԱՄՆ սահմանադրության համաձայն` ընտրությունների արդյունքը որոշում է 538 ընտրողներից կազմված կոլեգիան, իսկ ամեն նահանգի ներակայացուցիչների թիվը կախված է Կոնգրեսում և Սենատում տվյալ նահանգը ներկայացնող պատագամավորների թվից: Նախագահական ընտրություններում հաղթելու համար պետք է հավաքել ամենաքիչը 270 ձայն: