Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի 34-ամյա հարազատ եղբայր Կիմ Չեն Չխոլը անհետացել է անհայտ ուղղությամբ այն բանից հետո, ինչ նրան այս շաբաթ անսպասելի կերպով նկատել են Լոնդոնում Էրիկ Քլեփթոնի համերգին, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
Համաձայն տեղեկությունների` Կիչ Չեն Չխոլը Էրիկ Քլեփթոնի մոլի երկպագուն է: Տեսախցիկները նրան ֆիքսել են Լոնդոնի «Ալբերտ հոլում» կայացած համերգին երկու անգամ` մայիսի 20-ին ու 21-ին: Դրանից հետո ԿԺԴՀ առաջնորդի եղբայրը ամրագրել էր դեպի Մոսկվա չվերթի ավիատոմս, սակայն Կին Չեն Չխոլ անվամբ ոչ մեկ այդպես էլ Մոսկվա չի թռչել: